Լարիսա

Հղում է արվում Սամվել Շահրամանյանի իմաստուն փաստաթղթին՝ այդ կերպ արդարացնելով իրենց հերթական ամենածանր հանցագործության հատկանիշներ պարունակող քայլը․ Լարիսա Ալավերդյան

BBC-ի կովկասյան թղթակից Ռեյհան Դեմիտրին ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր «խաղաղության պայմանագրի» և, այդ համատեքստում,  Բաքվում  պահվող Ռուբեն Վարդանյանի ու հայ գերիների ճակատագրի մասին՝ նշելով, որ նրանք «կարող են դուրս մնալ խաղաղության համաձայնագրից»:

Այն, որ հնարավոր է՝ գերիների հարցը մաս չկազմի «խաղաղության պայմանագրին», ուղղակի ու անուղղակի տարբեր հայտարարություններով նշում էին նաև իշխանությունները, իսկ ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը նման  սպասումները որակում է միամտություն։ Ըստ նրա՝ ՀՀ իշխանություններն անգամ չեն էլ ունեցել նման մտադրություն։

168․am-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակում հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ տարվող պայքարը, ըստ իրավապաշտպանի, պետք է լինի բազմակողմ ու տարաբնույթ։

«Պետք է ավելի ուժգին աշխատեն բոլորը՝ և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում, և՛ բոլոր երկրներում, որոնք ժողովրդավարության մասին են թափահարում և անգամ ցույցեր կազմակերպում Թրամփի դեմ։ Թող ցույցեր անեն, որ չեն կարողանում Ադրբեջանից պահանջել այդ մարդկանց ազատ արձակել,- նշեց նա, ապա անդրադառնալով ՀՀ անելիքներին՝ ցավով արձանագրեց,- Այն միջոցները, որոնք պետք է օգտագործվեին, ՀՀ իշխանությունը չի օգտագործում։ Ի դեպ, այս մասին նշել է նաև Ռուբեն Վարդանյանի դատապաշտպանը»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Add new comment