Էլւֆ

Թուրքիան կարիք ունի և արժանի է ժողովրդավարության, այլ ոչ թե ավտորիտարիզմի. Էլիֆ Շաֆաք

Թուրքական արմատներով բրիտանացի գրող Էլիֆ Շաֆաքը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդված է հրապարակել  «Financial Times»-ում։ 

Հայտնում է ermenihaber.am-ը։

Միջանկյալ նշենք, որ մարտի 19-ից Թուրքիայում սկսվել էին և շարունակվում են բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Ստամբուլի ըննդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման և կալանավորման։

Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան երկար տարիներ է, ինչ հետընթաց է ապրում և ժողովրդավարական ինստիտուտները լուրջ վնաս են կրում։

«Մենք քվեատուփ ունեինք և ընտրությունն էլ արժեք ուներ։ Բայց այժմ ռեժիմի ամենահայտնի մրցակցի  (խմբ. Իմամօղլու) անարադարացի բանտարկված լինելու հանգամանքով պայմանավորված՝ քվեատուփն էլ է վտանգի տակ», ընդգծել է Շաֆաքը։

Բացի այդ գրողը նաև շեշտել է որ Թուրքիան կարիք ունի և արժանի է ժողովրդավարության, այլ ոչ թե ավտորիտարիզմի։

Անդրադառնալով Թուրքիայում երիտասարդների մասնակցությամբ ընթացող բողոքի ակցիաներին՝  Շաֆաքը նշել է, որ նոր սերունդն ընդդիմանում է Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման փաստը՝ գտնելով խելացի և ստողծագործ ուղիներ։ Ըստ գրողի՝ նոր սերունդը փոփոխություն է ցանկանում և ուզում է ապրել արժանապատիվ, ազատ և ժողովրդավար։

Add new comment