Submitted by H.Aslanyan on
Աժ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը վերահաստատել է իր աջակցությունը խաղաղության հաստատմանը

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական պատճառներ է փնտրում պայմանագրի ստորագրումը ձգձգելու նպատակով:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նման քայլերը կասկածներ են առաջացնում խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու Ադրբեջանի քաղաքական կամքի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` կարեւորելով բոլոր տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման վերահաստատել է իր աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության եւ անվտանգության օրակարգին:

Հանդիպումն ավարտվել է երկխոսությունը եւ համագործակցությունը շարունակելու ընդհանուր հանձնառությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում անվտանգության տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ այլ հարցերի լուծմանը:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev