Թուրքիայի նախագահի վարչակազմի հրապարակած հաղորդագրության

Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Անթալիայում կայացել է Էրդողան-Ալիև երկկողմ հանդիպումը:

Թուրքիայի նախագահի վարչակազմի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին:

Նա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ և ընդգծել, որ Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության «ճարտարապետ» և ուշադիր շարունակում է հետևել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

 

Add new comment