Submitted by H.Aslanyan on
Պն

Սահմանին հնչող կրակոցներն անհասցե են, այս պահին կուտակումներ չկան, մեր ԶՈՒ-ն կատարում է իր աշխատանքը. Պաշտպանության փոխնախարար

Այս պահին հարաբերականորեն կայուն է իրադրությունը, այդ ձեր վկայակոչած կրակոցները, որոնք երբեմն տեղի են ունենում, դրանք ոչ նշանառու, անհասցե կրակոցներ են, կարող եմ ասել՝ սակավաթիվ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին և լուրերին, թե կուտակումներ կան սահմանին:

«Մեր լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա։ Այս պահին կուտակումներ չկան: Երբ պաշտոնական տեղեկատվությունը ձեզ համար արժանահավատ չէ, իսկ դուք հավատալու եք տեսանյութերին, ապա կարծում եմ՝ ինձանից չպետք է հարցնեք»,- ասաց նա

Դիտարկմանը՝ բնակիչներն ասում են՝ ավելի ինտենսիվացել ու ավելի շատացել են կրակոցները և աշխարհագրությունն է ընդլայնվել, Սարգսյանն ասաց. «Զինված ուժերն իրենց լիազորությունների և պարտականությունների շրջանակներում, բնականաբար, կատարում են իրենց աշխատանքը և առաջնահերթ խնդիրն անվտանգության ապահովումն է այս պահին, ես նորից ցանկանում եմ կրկնել, որ առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է և որևէ խնդիր ծագելու պարագայում մենք անմիջապես տեղեկատվություն կտրամադրենք»:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev