Submitted by H.Aslanyan on
Արտակ բեգլարյան

Կառավարությունը՝ ի դեմս արտգործնախարարության, համար մեկ պատասխանատուն է, որ Արցախի էջը չպետք է փակվի. Արտակ Բեգլարյան

Տարբեր առաջարկներ, պահանջներ ներկայացվելու են նաև այսօր, որոնք կոնկրետ գործողություններ են ու Խորհրդի անունից  մենք պահանջելու ենք, որ այդ գործողությունները կատարվեն կառավարության կողմից, տվյալ դեպքում` ի դեմս արտգործնախարարության` հաշվի առնելով, որ դրանք արտաքին քաղաքական բնույթի գործողություններ են:

Այս մասին ԱԳՆ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Իհարկե, ես այդքան վարդագույն ակնոցներով չեմ նայում իրականությանը, և մենք բոլորս, խորհուրդն էլ, բայց մեզ համար շատ կարևոր է, որ մենք անընդհատ մեր խնդիրներն ու մեր պահանջները կարողանանք ներկայացնել և այնքան կոնկրետ լինենք, գործնական լինենք, որ շատ ընդհանրական ձևակերպումներ չլինեն, և դրան զուգահեռ, նաև լինի հանրային ճնշում»,- ասաց նա:

Բեգլարյանը նշեց, որ եթե իրենք ճնշում չեն գործադրում, չեն բարձրաձայնում իրենց խնդիրների, իրավունքների պաշտպանության մասին, շատերը՝ թե՛ ներսում, թե՛ դրսում մեկնաբանում են, թե Արցախի էջը փակված է, և բոլորը մարսել են Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը, հայրենազրկումը։

«Այս պարագայում կառավարությունը՝ ի դեմս արտգործնախարարության, համար մեկ պատասխանատուն է, որ Արցախի էջը չպետք է փակվի: Քանի կա Արցախի ժողովուրդ, կա նաև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիր և ՀՀ կառավարությունը համար մեկ սուբյեկտն է, որն այս ուղղությամբ շատ լուրջ անելիքներ ունի»,- ասաց Բեգլարյանը։

Հարցին՝ սպասելիքներն ինչպիսի՞ են մի իշխանությունից, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, նա ասաց. « Եթե մենք նայենք զուտ իրենց գործողություններին, իհարկե, ոչ մի էական սպասելիք չկա, բայց բոլորս տեսնում ենք, որ հանրային ճնշումը որոշակի ազդեցություն կարող է ունենալ: Հիշում եք նաև, կարծեմ փետրվարի 28-ին գերիների վերաբերյալ արտգործնախարարության հայտարարությունը, որ մեկ ու կես տարի շարունակ նմանատիպ հայտարարություն չէր եղել, ինչու եղավ, որովհետև կար հանրային ճնշում: Եվ այդ հանրային ճնշմանը համապատասխան որոշակի գործողություններ տեղի են ունենում»:

Փոքրաթիվ ակցիան կարող ենք համարել ուղղակի սիմվոլիկ հանրային ճնշում, բայց եկեք քանակով չկողմնորոշվենք, որովհետև մենք բոլորս այստեղ կանգնած ենք ի շարունակություն մարտի 29-ի մեծ հանրահավաքի, այսինքն, այնտեղ այդ հանրահավաքին գտնվող բոլոր մարդիկ համակարծիք են նաև այս ակցիայում ներկայացված պահանջներին։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev