
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենի տարբեր շրջաններում հութիների ենթակառուցվածքներին
ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Եմենում հութիների «Անսար Ալլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Եմենի Մարիբի նահանգի Ռաղուան և Մադղալ շրջաններում առնվազն 15 ավիահարված է գրանցվել: Նավթով հարուստ Մարիբի նահանգը բաժանված է հութիների և Եմենի կառավարության միջև: Հարձակման թիրախում են հայտնվել նաև ալ-Ջաուֆի և ալ-Հոդեյդայի նահանգներում հրամանատարական կենտրոնները, զենքի պահեստները, հրթիռային կայանները և հութիների տեղակայման վայրերը:
Al Hadath հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Եմենի հյուսիսում գտնվող ալ-Ջաուֆի նահանգում ամերիկյան հարվածների արդյունքում սպանվել են հութիների շարժման տասնյակ կողմնակիցներ։ Բացի այդ, ԱՄՆ-ն թիրախավորել է Քամարա շրջանը։
Add new comment