Submitted by H.Aslanyan on
Նիկոլ

Այդ կրակոցները կամ Ադրբեջանի ԶՈւ-ում անկարգապահության հետևանք են, կամ բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն. Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովում, ներկայացնելով 2024 թ. կառավարության ծրագրի կատարողականը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների` ՀՀ կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։

«Ակնհայտ է, որ Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելու կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, որին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա»,- հայտարարեց նա։

Ըստ Փաշինյանի՝ այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ՝ չնայած մեկ ամասվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։ Նա նշեց, որ այդ կրակոցները լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։

«Այդ կրակոցները կամ Ադրբեջանի ԶՈւ-ում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելու միջոցառումներ»,- ասաց Փաշինյանը։

Նա ավելացրեց, որ ՀՀ բանակին հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ է տվել, և ՀՀ-ն պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի խախտման մասին տեղեկությունները։

Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց Ադբեջանին ուղղված իր առաջարկը` սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադադրի ռեժիմի խախտումների հետքննման համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։

«Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»,- ասաց նա։

Փաշինյանը կոչով դիմեց Հայաստանում ու Ադրբեջանում գործող ուժերին ու անհատներին` լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են իր նշած տրամաբանությանը և կասկածի տակ չդնել այն, քանի որ դա որևէ հեռանկար չունի։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev