
Արցախի հարցում զիջումները բերել են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ նպատակների սրացմանը․ Տաթևիկ Հայրապետյան
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հերթական առաջարկներն է հնչեցրել «խաղաղության պայմանագրի» ստորագրման համատեքստում։
Հիշեցնելով, որ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարում և Սահմանադրության փոփոխություն, Նիկոլ Փաշինյանը, օրինակ, նշել է․ «մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ»։
Ադրբեջանական հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ, Ադրբեջանն այս արհեստական խոչընդոտներն առաջ է քաշում, որովհետև ուղղակի չի ցանկանում ստորագրել «խաղաղության պայմանագիրը»․ Ալիևին բավականին ձեռնտու խաղ է միակողմանի զիջումներով առաջ գնալու առկա վիճակը։
«Փաստերը գալիս են ցույց տալու, որ ամեն անգամ, երբ հայկական կողմը գնում է միակողմանի զիջումների (իսկ համաձայնագրի տեքստի համաձայնեցում տեղի է ունեցել բացառապես հայկական կողմի միակողմանի զիջումների շնորհիվ), Ադրբեջանը դառնում է ավելի ագրեսիվ ու վտանգավոր,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տաթևիկ Հայրապետյանը՝ հիշեցնելով,- Մարտի 13-ին ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ փաստաթուղթը համաձայնեցված է, պատրաստ է ստորագրման, ու այդ օրվանից Ադրբեջանը տարածել է 20-ից ավելի ապատեղեկատվական հաղորդագրություն, ավելին՝ հայկական կողմը՝ հանձին ՊՆ-ի, Ադրբեջանի կողմից փաստական, իրական կրակոցները փորձում է ներկայացնել՝ որպես անհասցե ու ոչ թիրախային։
Մինչդեռ իրավիճակը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մեծ շահագրգռվածություն ունի ընդհանուր լարվածության գնալու առումով, այլ բան, որ այստեղ կան տարածաշրջանային ու տարածաշրջանից դուրս խաղացողներ, որոնց դիրքորոշումների արդյունքում Ադրբեջանը չի ցանկանում գնալ իր ցանկալի՝ ռազմական սցենարով»։
Ամբողջական հարցազրույցը` սկզբնաղբյուր կայքում։
Add new comment