Դինք

Թուրքիայում Հրանտ Դինքի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կլինեն

Ապրիլի 21-27-ը, «23,5 Հրանդ Դինք» հիշողության կենտրոնում տեղի կունենան հիշատակի շաբաթվա միջոցառումներ՝ նվիրված թե՛ մինչ օրս Թուրքիայում հայերեն հրապարակվող «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր Հրանդ Դինքի թողած մտավոր ժառանգության, և թե՛ 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների հիշատակին։ 

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։

Շաբաթվա ընթացքում լինելու են նաև երեխաների համար կազմակերպված սեմինարներ, զբոսանքներ, համերգներ և այլ միջոցառումներ։ Մասնակցությունը անվճար է, սակայն պահանջվում է նախնական գրանցում։

Հատուկ ծրագրերից են՝ «Հիշողության վահանակ՝ ի հիշատակ մեր նահատակների», «Հրանտ Դինքի կյանքն ու պայքարը»,  «Ապրիլի 24-ի հետքերով. հիշատակի քայլերթ», «Կոմիտաս Վարդապետի երաժշտական ներկայացում»:

Add new comment