Արաղչի

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է ՌԴ. քննարկվելու են նաև տարածաշրջանային հարցեր

Այսօր առավոտյան Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին դիվանագիտական պատվիրակության գլխավորությամբ մեկնել է Մոսկվա՝ բանակցություններ և խորհրդակցություններ անցկացնելու ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ և Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը փոխանցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Այսօր առավոտյան Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին դիվանագիտական ​​պատվիրակության գլխավորությամբ մեկնել է Մոսկվա՝ բանակցություններ և խորհրդակցություններ անցկացնելու ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ և Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը փոխանցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի նախապես ծրագրված այցը Ռուսաստան տեղի է ունենում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով և երկու երկրների՝ որպես ռազմավարական գործընկերների շարունակական խորհրդակցությունների շրջանակում։

Այցի ընթացքում Արաղչին նախատեսում է քննարկել և կարծիքներ փոխանակել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ վերջին անուղղակի բանակցությունների վերաբերյալ։

Add new comment