
ՄԱԿ-ը Գազայում իրավիճակը համարել է ամենածանրը Իսրայելի հետ պատերազմի մեկնարկից ի վեր
Իսրայելի կառավարության գործողությունները, ներառյալ ռմբակոծությունները և մարդասիրական օգնության արգելափակումը, հանգեցրել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենասարսափելի հումանիտար ճգնաժամին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):
«Ինտենսիվ ռազմական գործողությունները, բնակչության տեղահանման հրամանները, բոլոր տեսակի օգնության և առևտրային բեռների մուտքի շրջափակումը և մարդասիրական աշխատանքի իրագործման հնարավորությունների կրճատումը հանգեցնում են այն բանին, որ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը, հավանաբար, ամենածանրն է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր»,- նշված է գրասենյակի հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գրասենյակը նաև հաղորդում է ջրի անապահովության, սննդի, բժշկական սարքավորումների և տեխնիկայի պակասի մասին, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում բնակիչների կյանքի համար։
Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ մարտի 18-ից ի վեր իսրայելական ուժերը ուժեղացրել են օդային, ցամաքային և ծովային ռմբակոծությունները Գազայի հատվածում և ընդլայնել ցամաքային գործողությունները, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր են գրանցվել, քաղաքացիական ենթակառուցվածքներ են ոչնչացվել, և տեղի են ունեցել լայնածավալ տեղահանումներ:
Add new comment