Իրան

Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանը. Իրանի ԱԳ փոխնախարար

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարիդրացիությանը՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է խաղաղության հասնելու գործում աջակցել Երևանին և Բաքվին: Այս մասին հայտնում է Tehrantimes-ը՝ մեջբերելով Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հայտարարությունը։ 

Ռավանչին նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը տարածաշրջանային կայունության համար և երկու երկրներին հորդորել է կենտրոնանալ ապագայի վրա՝ մատնանշելով, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։  

Նա դատապարտել է տարածքային ամբողջականության ցանկացած խախտում՝ ընդգծելով, որ ռազմական ուժը չպետք է օգտագործվի այլ երկրի տարածք գրավելու համար։ 

Խաղաղ ապագա ապահովելու համար նա տարածաշրջանային համագործակցության կոչ է արել՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի վրա։ 

Add new comment