
Բայրամովը «բավականին օգտակար» է որակել Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «բավականին օգտակար» է որակել Անթալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը:
«Եթե անգամ հանդիպումը հարցեր լուծելու հնարավորություն չի տվել, հնարավորություն է եղել ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները, ուստի իմ գնահատականն այն է, որ հանդիպումն օգտակար էր», - ասել է նա։
Add new comment