«Ադրբեջանը պահանջում է հատուկ մոտեցում Նախիջևանի հարցում». Բայրամով

«Ադրբեջանը պահանջում է հատուկ մոտեցում Նախիջևանի հարցում». Բայրամով

Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անարգել անցումը վերականգնելու խնդիր կա: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա ֆայոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Երկար ժամանակ այդ հարցի շուրջ բանակցություններն ինտենսիվ էին ընթանում։ Ցավոք, այս հարցում գործնական արդյունք դեռ չի ստացվել։ Ադրբեջանը շարժվում է այդ ուղղությամբ, Հայաստանը մինչ օրս չի կատարել այդ համաձայնագիրը։ Ադրբեջանը, բացի ընդհանուր կոմունիկացիաների բացումից, պահանջում է հատուկ մոտեցում արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապերի հաստատման հարցում։ Որովհետև չկա այնպիսի դեպք, որ երկիրը երկու մասի բաժանվի։ Ես չեմ ուզում անդրադառնալ դրա պատմական ասպեկտներին։ Հայաստանը դեռևս 2020 թվականին ստանձնել է անարգել անցման պարտավորություն, և այն պետք է կատարվի»,- ասել է նա։

Բայրամովը նաև խոսել է այն մասին, որ Նախիջևան անցումը պետք է լինի «օրեսնդրորեն ամրագրված և անխոչընդոտ»․

«Ադրբեջանի համար այդ անցումը պետք է լինի բառացիորեն անարգել, ոչ մի խոչընդոտ չպետք է լինի։ Սա պետք է լինի պարտավորություն, որպեսզի Հայաստանի օրենսդրության հետագա ցանկացած փոփոխություն հնարավորություն չստեղծի կարճաժամկետ, երկարաժամկետ կամ միջին հեռանկարում այս իրավիճակը փոխելու համար: Քանի որ մենք դա մեկ անգամ զգացել ենք: Խորհրդային տարիներին ունեցել ենք անարգել անցում, բայց այն խաթարվել է, և 300 հազարից ավել բնակչություն ունեցող շրջանը հայտնվել է շրջափակման մեջ։ Ադրբեջանը սպասում է ազատ և անարգել անցման ապահովմանը՝ անկախ որևէ քաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխության տարրերից»,- ընդգծել է նա։

Add new comment