
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը
Գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Ըստ այդմ՝ նախատեսվում է զորակոչի շրջանակում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2025թ հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Add new comment