Բանաձև

ՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեսիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկել

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Միավորված Ազգերի Կազմակերպության և Եվրոպայի Խորհրդի միջև համագործակցություն» վերնագրով բանաձև նախագիծ (A/79/L/75)՝ ձայների 105 կողմ, 9 դեմ և 33 ձեռնպահ հարաբերակցությամբ: Բանաձևը, ի թիվս այլնի, դատապարտում է ՌԴ-ի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի: Հայաստանն ու Վրաստանն այս բանաձևի նախագծին կողմ քվեարկած երկրների ցանկում են: Մինչդեռ Ադրբեջանը ձեռնպահ է մնացել:

Լյուքսեմբուրգի և Լիտվայի նախաձեռնած 12 էջանոց բանաձևում երկու անգամ հիշատակվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան՝ մեկ անգամ նախաբանում և մեկ անգամ՝ հիմնական տեքստում։ Բանաձևի նախագծին դեմ են քվեարկել ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Բելառուսը, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, Էրիթրեան, Մալին, Նիկարագուան, Նիգերը, Սուդանը:

Add new comment