Իրան

Հզոր բանակի օգնությամբ կարող ենք պնդել մեր դիրքորոշումը և նպաստել տարածաշրջանում խաղաղությանը. Իրանի նախագահ

Իրանի բանակը կառավարության ամուր բերդն է և անփոխարինելի օգնականը. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, Բանակի օրվա կապակցությամբ Թեհրանում զորահանդեսի ժամանակ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Հզոր բանակի օգնությամբ մենք կարող ենք պնդել մեր դիրքորոշումը և նպաստել տարածաշրջանում խաղաղությանը՝ որպես անվիճելի ուժ», - ընդգծել է նա։

Զորահանդեսի ժամանակ Իրանն ի ցույց է դրել զինատեսակները, այդ թվում՝ ռուսական արտադրության С-300 ՀՕՊ համակարգը: Միջոցառմանը, որին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային, օդային, ռազմածովային և պաշտպանական զորքերի տարբեր շարժական և հետևակային ստորաբաժանումներ, ներկա են եղել օտարերկրյա դեսպաններ և ռազմական կցորդներ։

Add new comment