Գերի

ԱՄԷ-ի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիների ամենամեծ խմբաքանակով

Ռուսաստանն ու Ուկրաինան հաջողությամբ ավարտել են Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ իրականացված գերիների փոխանակումը, որն ամենամեծն էր հակամարտության սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը:

Էմիրաթական կողմը հաստատել է, որ փոխանակվել է ավելի քան 538 գերի, որոնց թվում՝ 246-ը ուկրաինական, իսկ 246-ը՝ ռուսական կողմից։ Բացի այդ գործընթացի ընթացքում փոխանակվել է նաև ուկրաինացի 31 վիրավոր և  ևս 15 ռուս վիրավոր՝ ընդհանուր առմամբ այս միջնորդությունների միջոցով երկու երկրների միջև փոխանակված պատանդների ընդհանուր թիվը հասցնելով 3771-ի։ 

ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնել երկու երկրներին ԱՄԷ-ի միջնորդական ջանքերի հաջողության ապահովման գործում համագործակցության համար, ինչն էլ արտացոլում է նրանց վստահությունն ու գնահատանքն ԱՄԷ-ի պատրաստակամության նկատմամբ՝ աջակցելու երկու երկրների միջև ճգնաժամի կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին: Նախարարությունը հայտարարել է, որ այս հաջող միջնորդությամբ ճգնաժամի ընթացքում ձեռնարկված էմիրաթական միջնորդությունների ընդհանուր թիվը հասել է 14-ի, ինչը պայմանավորված է ԱՄԷ-ի՝ թե՛ Ռուսաստանի Դաշնության և թե՛ Ուկրաինայի հետ ունեցած առանձնահատուկ հարաբերություններով: 

ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ ԱՄԷ-ն կշարունակի ջանքերն՝ ուղղված ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեղմելու ճգնաժամի ազդեցությունը։ 

 

 

 

Add new comment