
Եմենի մայրաքաղաքին ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 30 մարդ
Առնվազն 12 մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել «Անսար Ալլահ» խռովարարների շարժման (հութիներ) վերահսկողության տակ գտնվող Եմենի Սանա մայրաքաղաքին ամերիկյան օդուժի հասցրած ավիահարվածների հետևանքով։
Այդ մասին հայտնել է հութիների կառավարության առողջապահության նախարարությունը։
«Ըստ նախնական տվյալների՝ Ֆարվայի շրջանի շուկայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, ևս 30 մարդ վիրավորվել է»,-մեջբերում է նախարարության հայտարարությունն ապստամբների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը։
Առողջապահության նախարարությունն ընդգծում է, որ փրկարարական ջոկատները շարունակում են տուժածների որոնումները փլատակներում, զոհերի թիվը կարող է աճել։
Add new comment