Submitted by H.Aslanyan on
Իշխան

Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի

Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ԱԺ կներկայացնի օրենքի փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը, գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այս նախաձեռնությունը ուղղակի պատասխան է Թուրքիայից պարտադրվող ժխտողական քաղաքականությանը և ներկայիս իշխանությունների՝ այդ քաղաքականությանը ենթարկվելու փաստին։

Իշխանությունն ունի երկու ընտրություն.

1. կողմ քվեարկել օրինագծին՝ փակելով Հայոց ցեղասպանության ուրացման դուռը,

2. մերժել նախագիծը՝ պաշտոնապես ամրագրելով, որ ինքն իրականացնում է ժխտողական քաղաքականություն։

Երրորդ տարբերակ չկա։

Նախագիծը մշակվել է՝ հիմնվելով ՀՀ Անկախության հռչակագրում ամրագրված դրույթների, ինչպես նաև եվրոպական մի շարք պետությունների օրենքների հիման վրա, որտեղ ցեղասպանության ժխտումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, վաղուց քրեորեն պատժելի է։

ԱԺ-ում այս նախագծի քննարկումը վեր է ածվելու հիշողության և ազգային ինքնության պաշտպանության հարցում ջրբաժանի։

Ջրբաժանի մի կողմում հայ ժողովուրդն է՝ իր հիշողությամբ, արժանապատվությամբ և իրավունքներով, իսկ մյուս կողմում՝ մեր ժողովրդի թշնամիները։ Կողմերին ընտրելու է մեզանից յուրաքանչյուրը։

Ուստի, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, մտավորականությանը, քաղաքացիական հասարակությանը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հստակեցնել և վերահաստատել իրենց դիրքորոշումները և համատեղ  պայքարել ուրացման քաղաքականության դեմ»։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev