Submitted by H.Aslanyan on
Վարուժան

Թուրքիան պահանջել է, որ Ցեղասպանության հարցում ՀՀ իշխանությունը մնա թուրքական քարոզչական ծիրում. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «2021 թ. ի վեր այս տարի առավել քան երբև Թուրքիան խստորեն պահանջել է, որ Հայոց ցեղասպանության հարցում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները անվերապահ մնան թուրքական «քարոզչական ծիրում»։

Ընդ որում խոսքը ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչումից ի սպառ հրաժարումն է, այլև նույնիսկ Հայաստանում ու հայկական աշխարհում այդ հարցի չքաղաքականացումն է, և առավելագույնը պարզապես որպես մշակութային իրադարձություն հիշատակելը։ Այս իմաստով բնավ զարմանալու չեն այն տեղեկությունները, որ օրինակ Հայաստանի դեսպանատներին ու հյուպատոսություններին Երևանից կոչ են արել, որ վերջիններս այնպես անեն, որ սփյուռքում միջոցառումներին Թուրքիայի անունը չհիշատակվի։

Առաջիկա 2-3 օրերին հավանաբար կլսենք թուրքական քարոզչության այլ նմուշներ՝ արտահայտված իբր հայ ժողովրդի անունից։

Հայոց ցեղասպանության հիշատակը միայն պատմություն չէ։ Այն հստակ քաղաքական դիրքորոշում է, որը մեր անվտանգության մի մասն է։ Ոչ թե ցեղասպանությունը մոռանալն ու ուրանալն է բարձրացնում մեր անվտանգությունը (ինչպես հիմա քարոզում են դե-ֆակտո իշխանությունները), այլ ճիշտ հակառակը։ Հայոց ցեղասպանության հին ու նոր դրվագների իմացությունը, դրանց վերաբերյալ հիշողության հարցում հաստատակամությունը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից։ Այլ բառերով ասած՝ եթե մոռանում ես, որ քո հանդեպ հանցագործություն է կատարվել, հավելյալ կանաչ լույս ես վառում, որ էլի կատարվի նման բան։

Ուստի թե՛ այս շաբաթ և թե՛ առաջիկայում, քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը՝ սկսած ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց։

Այդ առումով ես ավանդույթի համաձայն նաև մասնակցելու եմ ապրիլ 23-ի Ջահերով երթին։ Դուք էլ կարող եք միանալ»:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev