Ամն

Եթե ԱՄՆ-ն շարունակի կառուցողական մոտեցումը և խուսափի անիրատեսական պահանջներից, վստահ եմ` կարող ենք լավ համաձայնության գալ. Արաղչի

Եթե ԱՄՆ-ն ​​խուսափի անհնարին պահանջներից, մենք կարող ենք համաձայնության գալ. Tasnim գործակալության փոխանցմամբ, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:

«ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները ճիշտ ուղու վրա են, բայց դեռ վաղ է դատել: Մենք զգուշավոր լավատես ենք։ Եթե ​​ամերիկյան կողմը շարունակի կառուցողական մոտեցում ցուցաբերել և խուսափի անիրատեսական և անհնարին պահանջներից, ապա ես վստահ եմ, որ մենք, ի վերջո, կարող ենք լավ համաձայնության գալ», - ասել է Արաղչին, որն այս օրերին գտնվում է Չինաստանում:

Նա հավելել է, որ Չինաստանը միշտ կառուցողական դիրքորոշումներ է ունեցել և աջակցել է տեղի ունեցող բանակցություններին։ Արաղչիի խոսքով՝ Չինաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկխոսության գործընթացին։ 

Add new comment