
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարների այսօրվա հանդիպումը Լոնդոնում չի կայանա. Sky News
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները այսօր չեն հանդիպի Լոնդոնում՝ նախապես պլանավորված խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում, հայտնում է Sky News-ը։
Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները որոշել են չմասնակցել այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զբաղվածության պատճառով հրաժերվել է այցից:
Ըստ The New York Times-ի՝ ուղևորության չեղարկումը տեղի է ունեցել Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարության պատճառով. ըստ ԱՄՆ-ի առաջարկած կարգավորման ծրագրի՝ Ղրիմը պետք է ՌԴ-ի մաս մնա, սակայն Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ Կիևը թերակղզին ռուսական չի ճանաչում:
Ռուբիոյի փոխարեն ԱՄՆ-ն Լոնդոնում կներկայացնի նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
Add new comment