Սլովակիայի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են «ՄիԳ-29» կործանիչներ ուղարկել Ուկրաինա
Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը հայտարարել է, որ եկել է ժամանակը, որպեսզի իր երկիրը որոշի «Միգ-29» տիպի ռազմական ինքնաթիռներ ուղարկել Ուկրաինա։
«Ուկրաինայում մարդիկ են մահանում։ Ռազմական ինքնաթիռներն իսկապես կարող են օգնել Ուկրաինային»,- հայտարարել է նախարարը։
Սլովակիայի պաշտպանության նախարար Նադը նշել է, որ Շվեդիայում իր լեհ գործընկեր Մարիուշ Բլաշչակի հետ հանդիպման ժամանակ նրանք պայմանավորվել են ներգրավվել Ուկրաինա «Միգ-29» ռազմական ինքնաթիռներ ուղարկելու համատեղ գործընթացում։
«Մենք պատրաստ ենք Ուկրաինային հանձնել մեր «Միգ-29» կործանիչները՝ որպես միջազգային կոալիցիայի մաս»,- այս մասին հայտնել են Լեհաստանի պաշտպանության նախարարությունից։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր հերթին CNN-ին տված հայտարարության մեջ ասել է, որ իրենք պատրաստ են Ուկրաինա խորհրդային արտադրության «Միգ-29» կործանիչներ ուղարկել միջազգային կոալիցիայի կազմում։
Add new comment