Ջջ

Հայոց ցեղասպանությունը որևէ մեկի ժխտման կամ հաստատման կարիքը չունի․ այն համաշխարհային փաստ է. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ցեղասպանության շուրջ վերջին օրերին արվող շահարկումներին, որոնց մասին անդրադարձները հնչել են նաև ԱԺ դահլիճում:

«Հայոց ցեղասպանությունը որևէ մեկի ժխտման կամ հաստատման կարիքը չունի.

Հայոց ցեղասպանությունը համաշխարհային փաստ է և համահայկական, համընդհանուր ցավ...

Կլինի՞ բոլոր կողմերից հանգիստ թողնեք գերզգայուն այս թեման ու կպնեք ձեր գործերին...

Շարքային հայ մարդը առանց ձեր օգնության ու քաղաքական քարոզների էլ կարող է իր նահատակներին հիշել ու ոգեկոչել, իր պատմությունը թերթել կամ իր ցավը իր ներսում կրել ու եզրահանգումներ անել...

Սեփական ողբերգությունը էսքան կեղտոտ ձևով քաղաքականացնող ազգը ապագա չունի»,- գրել է Մկրտչյանը:

Add new comment