Ցեղ

Հայոց ցեղասպանությունը` թվերով. թվեր, որ երբեք չպետք է մոռանալ

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

◾️Արևմտյան Հայաստանում ավերվել է 66 քաղաք, 

◾️2500 գյուղ, 

◾️թալանվել ու քանդվել է 2350 եկեղեցի ու վանք:

◾️ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։  

◾️Հայությանը հասցվեց 14.5 միլիարդ ֆրանկի վնաս։

Օսմանյան Թուրքիան Հայոց ցեղասպանությունն իրականացրել է 1915-1923 թթ.:

◾️1915-ին արևմտահայության բռնի տեղահանման ու կոտորածի զոհ է դարձել 1.500.000 հայ:

◾️1915 թ. ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալվել ու սպանվել են 235 հայ մտավորականներ: 

◾️1915 թ. ապրիլի 29-ին ձերբակալված ու սպանված հայ մտավորականների քանակն անցավ 800-ը:

«Ցեղասպանություն» (գենոցիդ) տերմինը ՄԱԿ-ը հստակ սահմանել է 09.12.1948 թ.:

Օսմանյան կայսրությունում հայության նկատմամբ պետական մակարդակով կազմակերպված զանգվածային ազգասպանությունն իրականացվել է շուրջ հիսուն տարի՝ 1890-1938 թթ:

◾️1890, 1894-1896 թթ. - 300.000 զոհ, բռնությամբ իսլամացրած հայեր՝ շուրջ 100.000

◾️1897-1914 թթ. - 60.000

◾️1915 թ. - 1.5 միլիոն

◾️1916-1918 թթ. - 500.000

◾️1918-1920 թթ. - 300.000 զոհ, սովից և համաճարակից մահացան 350.000 հայ

◾️1920 թ. նոյեմբեր-1921 մարտ՝ 60.000 (միայն Շիրակում՝ Ալեքսանդրապոլի գավառ)

◾️1921-1923 թթ.՝ 200.000 (Կիլիկիա, Իզմիր և հարակից շրջաններ)

◾️1924-1936 թթ.՝ առնվազն 10.000 իսլամացված հայեր

◾️1937-1938 թթ.՝ մինչև 90.000 (Դերսիմ)

◾️1890-1938 թթ. հայությունը կորցրեց մոտ 3.000.000 մարդ, կամ իր ընդհանուր թվաքանակի շուրջ 70%-ը:

Add new comment