Submitted by H.Aslanyan on
Տիգ

Ադրբեջանի գործողությունները Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում

Ադրբեջանական գործողությունները սահմանամերձ ուղղություններում` հատկապես Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով առավել թիրախային են դառնում, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մարդկանց հետ զրույցներն ու ՊՆ` որոշակի պարբերականությամբ ներկայացվող հաղորդագրությունները, ցույց են տալիս, որ ի տարբերություն խախտումների առաջին փուլին, ադրբեջանական կրակահերթերն ունեն նպատակաուղղված բնույթ և կոնկրետ թիրախավորում:

Ես չեմ պնդում, որ ճանապարհը նյարդ ցույց տալն է կամ հախուռն գործողությունների դիմելը, սակայն այս իրադրային փոփոխությունն անընդհատ, թեև դանդաղ, սակայն վտանգավորության աճ են  արձանագրում:

Իշխանությունն ակնհայտորեն իրադրությանն անհամաչափ է գործում` տեղեկատվական, դիվանագիտական դաշտում և կոնկրետ «հողի վրա», ինչն առաջին հերթին իր բացասական ազդեցությունն է թողնում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց վրա, հատկապես, որ գործող կառավարիչների կեցվածքն ու գործելակերպը բնակչության մեծամասնության համար վստահություն չեն առաջացնում»:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev