
ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը վաղուց եկել է. Ալիևը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանն ասել է, որ «վաղուց եկել է նախկին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը իսպառ ձախողած ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված բոլոր ինստիտուտների լուծարման ժամանակը»։
Ըստ Ալիևի՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այս առումով։
Հայաստանն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը, սակայն առաջարկում է համապատասխան փաստաթուղթը ստորագրել Խաղաղության պայմանագրի հետ մեկտեղ:
Add new comment