Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղություն հաստատելուն։

ԱԽ քարտուղարը «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

Հարցուպատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղություն հաստատելուն։

ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և դրա բազմազանեցման կարևորությանը:

Add new comment