2025 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումները ուսումնական թռիչքներ են իրականացրել «Super Mushshak» ուսումնական ինքնաթիռներով:

Ադրբեջանի ռազմական օդաչուները կատարել են հերթական ուսումնամարզական թռիչքները

Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Նշվում է, որ թռիչքային անձնակազմի առողջական վիճակը ստուգելուց և անվտանգության կանոնները հայտարարելուց հետո, ռազմական օդաչուները ստուգողական զննում են անցկացրել «Սուպեր Մուշշակ» ուսումնական ինքնաթիռում։

Ըստ թռիչքային պլանի՝ օդաչուները տարբեր բարձրություններում ցուցադրել են պիլոտաժային մանևրներ և իրականացրել այլ ուսումնական առաջադրանքներ։

Add new comment