Հյուսիսային Կորեայի` սուզանավից ռազմավարական թևավոր հրթիռները՝ ի պատասխան Վաշինգտոնի և Սեուլի զորավարժությունների
Մարտի 12-ին ԿԺԴՀ-ի կողմից «8.24 Յոնուն» սուզանավից արձակված երկու ռազմավարական թևավոր հրթիռները թռել են 1500 կմ: Թռիչքի ժամանակը կազմել է 7563-7575 վայրկյան: Արձակումն իրականացվել է ստորջրյա դիրքից Արևելակորեական ծոցի ջրատարածքում, որը ողողում է Կորեական թերակղզու արևելյան ափը։ Այդ մասին տեղեկացնում Է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ «Կորեայի ձայնը» ռադիոկայանի՝ հրթիռները թիրախ են խոցել Ճապոնական ծովում: Հրթիռների արձակումն իրականացվել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի «Freedom Shield» հրամանատարաշտաբային զորավարժություններից, ինչպես նաև «Warrior Shield» դաշտային զորավարժություններից առաջ:
Զորավարժություններն այսօր մեկնարկում են միաժամանակ և ներկայացնում են «Foal Eagle» ընդգրկուն զորավարժությունների փաստացի վերադարձը: «Foal Eagle»-ը դադարեցվել Էր 2019 թ., քանի որ Հվ. Կորեայի նախորդ վարչակազմը ձգտում էր Փհենյանի հետ դիվանագիտության։ Հյ. Կորեայի իշխանությունները նախազգուշացրել են, որ Սեուլին ու Վաշինգտոնին սպասվում են հակաքայլեր, եթե նրանք իրականացնեն համատեղ զորավարժությունների՝ իրենց լայնամասշտաբ ծրագրերը։
Add new comment