«Իսլամաբադը հավաստի տեղեկատվություն ունի այն մասին, որ Հնդկաստանը մտադիր է ռազմական գործողություններ ձեռնարկել Պակիստանի դեմ առաջիկա 24-36 ժամվա ընթացքում՝ չհիմնավորված և շինծու մեղադրանքների պատրվակով»,- ասել է նախարարը։

Հնդկաստանը 24-36 ժամվա ընթացքում կհարվածի. Պակիստան

Պակիստանը հավաստի հետախուզական տվյալներ ունի, որ Հնդկաստանը մտադիր է իր դեմ ռազմական գործողություններ սկսել 24-36 ժամվա ընթացքում։ Այս մասին  հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Տարարը:

Այս մասին գրում է Новой газеты Европа-ն։
 

«Իսլամաբադը հավաստի տեղեկատվություն ունի այն մասին, որ Հնդկաստանը մտադիր է ռազմական գործողություններ ձեռնարկել Պակիստանի դեմ առաջիկա 24-36 ժամվա ընթացքում՝ չհիմնավորված և շինծու մեղադրանքների պատրվակով»,- ասել է նախարարը։

 

Պաշտոնյան նախազգուշացրել է, որ ցանկացած նման ռազմական արկածախնդրության Հնդկաստանի կողմից կտրվի վճռական և վստահ պատասխան:

 

«Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ հակամարտության սրման և դրա հետևանքների պատասխանատվությունը բացառապես Հնդկաստանի վրա է»,- հայտարարել է նա:

 

Հիշեցնենք՝ ապրիլի 22 -ին զինված անձինք կրակ են բացել Քաշմիրի հնդկական հատվածում մի խումբ զբոսաշրջիկների ուղղությամբ: Զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 17-ը ։ 

 

Այս ֆոնին Իսլամաբադի և Նյու Դելիի հարաբերությունները սկսել են վատթարանալ։ Երկու կողմերն էլ իրենց քաղաքացիներին հրահանգել են լքել միմյանց տարածքները։ 

Add new comment