Submitted by detq-editor on
Իրանա-սաուդյան համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը

Իրանա-սաուդյան համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը

Օմանի արտաքին գործերի նախարար Սայիդ Բադր Ալբուսաիդին հայտարարել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային երկրների միջև համագործակցության ամրապնդմանը։ Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Ալբուսաիդին ասել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Կանիի հետ հանդիպման ժամանակ։

 

Օմանի գլխավոր դիվանագետը ողջունել է Թեհրանի և Էր Ռիադի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման վերաբերյալ վերջերս ստորագրված համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը լավ հիմք կհանդիսանա տարածաշրջանի երկրների միջև փոխգործակցության ամրապնդման համար։

 

Ալի Բաղերի Կանին իր հերթին ասել է՝ հարևանության քաղաքականությունն Իրանի կառավարության խելացի ռազմավարությունն է։ Նա նշել է, որ իրանական ռազմավարությունն ուղղված է երկրի ազգային շահերն ապահովելուն և արտաքին քաղաքական նպատակներն առաջ մղելուն։

 

Նշենք, որ Բաղերի Կանին մեկնել է Օմանի Մուսկատ քաղաք՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև քաղաքական խորհրդակցությունների իններորդ միջոցառմանը մասնակցելու համար։

 

Add new comment