Submitted by H.Aslanyan on
Բելառուս

Բելառուսն ու Ադրբեջանը համատեղ սպառազինություն կարտադրեն

Մոտ ապագայում Բելառուսը համատեղ արտադրանք կունենա Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կորպուսի հետ։ Դրա մասին լրագրողներին հայտնել է Պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը, որը Բաքվում է վարչապետ Ալեքսանդր Տուրչինի գլխավորած պատվիրակության կազմում է:

Ըստ News.am-ի՝ հաղորդում է БЕЛТА-ն։

«Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում և հայտնի է իր երկար պատմությամբ, ուստի մենք շարունակում ենք ծրագրված և համակարգված աշխատել»,- նշել է Դմիտրի Պանտուսը։

Ըստ Պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահի՝ կողմերը ներկայում քննարկում են համատեղ նախագծեր՝ բելառուսական մշակումների միջոցով ռազմական արտադրանքի արտադրությունը, ներառյալ՝ Ադրբեջանի տարածքում կազմակերպելու համար։

«Այդ աշխատանքը շարունակվում է, և շատ մոտ ապագայում մենք կունենանք համատեղ արտադրանք, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմարդյունաբերական կորպուսի հետ»,- ընդգծել է նա։

 

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2025/05/05/155000

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev