Submitted by H.Aslanyan on
Մետաքսե

Արցախը չի կորել, դեռ ոչինչ ավարտված չէ․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

«Երբ Արցախում էի…

Ես գործընկերներ ու ընկերներ ունեի Հայաստանի տարբեր քաղաքներից՝ քաղաքական դաշտի գրեթե բոլոր հատվածներից։ Նրանք հաճախ էին գալիս Արցախ՝ ոչ միայն պաշտոնական գործերով, այլև մարդասիրական, բարեկամական հարաբերություններով։ Որոշները նաև իմ տանն են հյուրընկալվել. նստել ենք սեղանի շուրջ, քննարկել ապագան՝ մի ապագա, որտեղ Արցախը հայկական էր՝ ոչ միայն փաստաթղթով, այլ էությամբ։

Այսօր այդ մարդկանց մի մասը չկա, մի մասը հիշողության կորուստ ունի…մնացել են եզակիները՝ իսկականները, նրանք, ովքեր անձնական քաղաքական նպատակներ չունեին, ովքեր ոչ թե գործուղված էին, այլ Հայրենիք էին գալիս, միասին կռիվ էինք տալիս այդ Հայրենիքն ունենալու համար։ Այդ հարաբերությունները միաժամանակ պարզ են ու անսահման խոր։

Հիմա լռությունը կամ դատարկ աղմուկը միայն մարդկային չէ՝ այն քաղաքական է։ Դա արդյունք է այն մտայնության, որտեղ Արցախը կարևոր էր այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր էր դրա միջոցով քաղաքական արժեք ձևավորել։ Իսկ երբ Արցախը դարձավ պետական պարտության, ոչ թե քարոզչական հաղթանակի դաշտ, այն կորցրեց իր «արժեքը» շատերի համար։

Ձեր լռությունը մեզ համար դատավճիռ է։ Ձեր անհամարձակությունը՝ մեր վիրավորանքի շարունակություն։ Դուք չեք կարող խոսել ժողովրդավարությունից ու համազգային շահից, երբ փաստացի համակերպվել եք Արցախի կորստի հետ՝ առանց պատասխանատվության, առանց վերաիմաստավորման, առանց որևէ արժանապատիվ քայլի։

Արցախի հարցը գոյության հարց է։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը՝ անզիջելի։ Ոչ մի ընտրություն, ոչ մի քաղաքական վերադասավորում ու նույնիսկ խաղաղության խոստում չի կարող փոխարինել արդարությանը։

Սա ողբ չէ, դատապարտող խոսք չէ։ Սա հիշեցում է, որ դեռ ոչինչ ավարտված չէ։

Արցախը չի կորել…

Արցախի Հանրապետություն, ք. Մարտունի, 29 օգոստոսի, 2022 թ.»։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev