Submitted by H.Aslanyan on
Ռուբեն

Ռուբեն Վարդանյանի գործով «դատը» Բաքվում. պաշտպանական կողմի բողոքը թողել են առանց քննության

Երեկ` մայիսի 6-ին, Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «նիստի» ընթացքում փաստաբան Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ փետրվարի 6-ի նիստի արձանագրությանը ծանոթանալիս «դատական կոլեգիայի» կազմի դեմ բողոքի հիմքեր են ի հայտ եկել:

Նրա խոսքով՝ «դատական նիստի» արձանագրությունում արտացոլված չէ «դատարանի» վերաբերմունքը պաշտպանական կողմի միջնորդությունների նկատմամբ, և դա հիմնավոր կասկածներ է առաջացնում նրա օբյեկտիվության և անկողմնակալության վերաբերյալ:

Փաստաբանն ու Վարդանյանը բողոք են հայտնել «դատական կոլեգիայի» դեմ:

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևն ի պատասխան հայտարարել է, որ պաշտպանական կողմի նշած հանգամանքը «հիմք չէ դատական կոլեգիայի բացարկի համար»:

Նրա կարծիքով` իբր, «պաշտպանական կողմը, օգտագործելով շարունակ նույն մեթոդները, նպատակ ունի ձգձգել դատական գործընթացը»:

Ալիևը «դատարանին» խնդրել է բողոքը թողնել առանց քննության։ Նրա խնդրանքին միացել են «տուժողները»։

«Դատարանը» հեռացել է խորհրդակցության, ինչից հետո հրապարակել է բողոքն առանց քննության թողնելու որոշումը։ Այնուհետև հարցաքննվել են «տուժողները»։

Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա մայիսի 13-ին:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev