Ջամու

Ջամու և Քաշմիրի խոցելի շրջաններից բնակիչներին տարհանելու հրահանգ է տրվել

Հնդկաստանի կողմից Պակիստանում գտնվող թիրախներին հասցված հարվածներից հետո վերանայվել է Ջամու և Քաշմիրի նահանգում անվտանգային իրավիճակը, և որոշում է ընդունվել մի քանի խոցելի շրջաններից բնակիչներին տարհանել ավելի անվտանգ վայրեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Indian Express պարբերականը։

Ջամու և Քաշմիրի նահանգապետ Մանոիջ Սինհան հայտարարել է, որ անձամբ է հետևում իրավիճակին, և որ իր վարչակազմը պատրաստ է ցանկացած զարգացման։

«Մենք կապահովենք յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը»,- հայտնել է նա։

Add new comment