Submitted by H.Aslanyan on
Սասուն

Չտեսա՞ք՝ ով կորցրեց Արցախը, զզվում եմ էդ տականքներից․ Սասուն Միքայելյան

Տարեկան ԵԿՄ ճամբարում մոտ 1500 երեխա է հանգստանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Նա նշեց, որ այն ռազմականացված ճամբար է, երեխաներն այնտեղ բանակային առօրյա են ունենում։

Անդրադառնալով հակառակորդի կրակոցներին՝ Միքայելյանը նշեց, որ վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում.«Չգիտեմ՝ իրենք դրանով ինչ են ուզում ասել։ Երկրապահները մեծ թվաքանակով տարբեր ուղղություններով կանգնած են։ Եթե ամեն մի հետևից խոսացողի ուշադրություն դարձնեմ, իմ գործը չեմ կարողանա անել։ ԵԿՄ-ն այսօր կանգնած է բանակի կողքին։ Այսօր այդ խոսացողները չգիտեն, թե արևը որտեղից է դուրս գալիս, որտեղից՝ մտնում, իսկ երկրապահը կանգնած է իր տեղում։ Հետագայում ժողովուրդը կհասկանա, թե ինչ է արել ԵԿՄ-ն՝ պետական սահմանների պաշտպանության համար»։

Դիտարկմանը, թե հիմա մեզ համար ճակատագրական պահ չէ՞՝ Արցախը կորցրել ենք, Հայաստանն ենք կորցնում, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը արձագանքեց․ «Արցախը ով կորցրել է, գնա իրեն ասա։ Զզվում եմ ես էդ տականքներից»։ Իսկ «ո՞վ է կորցրել» հարցին Միքայելյանը պատասխանեց․ «Չտեսա՞ք՝ ով կորցրեց, չտեսա՞ք՝ ինչ արեցին»։

 

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev