
Պակիստան - Հնդկաստան հակամարտությունը թեժանում է. կողմերի միջև հրադադարը չի պահպանվում
Պակիստանի ԶՈւ-ն հայտնել է, որ վերահսկողության գծի երկայնքով մարտերի ընթացքում զոհվել են 40 խաղաղ բնակիչներ և 11 զինվորներ: Եվս 121 մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Geo հեռուստաալիքը՝ հղում կատարելով Պակիստանի բանակի միջգերատեսչական վարչության հասարակայնության հետ կապերի (ISPR) ծառայությանը։
Մայիսի 10-ին կողմերը պայմանավորվել են հրադադարի հաստատել, սակայն մի քանի ժամ անց անօդաչու թռչող սարքեր են նկատվել Ջամուի ու Քաշմիրի մի շարք քաղաքներում, ինչպես նաև Փենջաբում, ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։
Հավելենք՝ ավելի վաղ Hindustan Times թերթը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է, որ Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցելու է միայն ռազմական մակարդակով. քաղաքական շփումներ չեն լինի։
Add new comment