Երկուշաբթի Բուլղարիան սկսել է բարձրտեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր օգտագործել՝ Թուրքիայի հետ սահմանը հսկելու նպատակով: Այս մասին տեղեկացրել է Euractiv պարբերականը։

Բուլղարիան սկսել է դրոններ օգտագործել Թուրքիայի հետ սահմանին

Երկուշաբթի Բուլղարիան սկսել է բարձրտեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր օգտագործել՝ Թուրքիայի հետ սահմանը հսկելու նպատակով: Այս մասին տեղեկացրել է Euractiv պարբերականը։

Բուլղարիան այսպիսով կատարել է փոխզիջումային համաձայնագրի մի մասը՝ ուղղված Շենգեն գոտի մտնելու ապահովմանը։

Դեռեւս 2022թ. Ավստրիան որպես իր աջակցության պայման էր առաջադրել բուլղարա-թուրքական սահմանի վերահսկումը Շենգեն գոտի Բուլղարիայի մտնելու համար՝ սկզբում պնդելով, որ սահմանային պատ կառուցվի։

Եվրահանձնաժողովն այդ առաջարկին պատասխանել է դրոնների օգնությամբ սահմանին դիտարկումը ֆինանսավորելու գաղափարով։

 

Add new comment