Հե՛յ, ընկեր Պուտի՛ն, գնա Ստամբուլ և, գրnղը տանի՛, սկսիր բանակցել. Բրազիլիայի նախագահ

Հե՛յ, ընկեր Պուտի՛ն, գնա Ստամբուլ և, գրnղը տանի՛, սկսիր բանակցել. Բրազիլիայի նախագահ

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ մտադիր է անձամբ համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մասնակցել մայիսի 15-ին Ստամբուլում ծրագրված ռուս-ուկրաինական խաղաղության բանակցություններին։

Ինչպես նշում է BILD-ը, նա աել է, որ Չինաստանից վերադառնալու ճանապարհին կանգ կառնի Մոսկվայում և կփորձի խոսել Պուտինի հետ:

«Ես կարող եմ հանգիստ ասել.«Հե՛յ, ընկեր Պուտի՛ն, գնա Ստամբուլ և, գրողը տանի՛, սկսի՛ր բանակցել է»», - ասել է Բրազիլիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Պուտինը մայիսի 11-ին առաջարկել է Ստամբուլում առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ անցկացրել Մոսկվայի և Կիևի միջև: Զելենսկին ասել է, որ ակնկալում է անձամբ Պուտինի մասնակցությունը, սակայն Կրեմլը դեռ որևէ հայտարարություն չի արել:

Add new comment