Submitted by H.Aslanyan on
Հավաք

ՀՀ-ում կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 15–ի նիստում որոշում կայացրեց, որով ՀՀ-ում կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար։

Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել է օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք կներկայացվեն նաև Ազգային ժողովի քննարկմանը։

«Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը: Միաժամանակ, պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով»,- ասված է որոշման նախագծի մեջ:

Այսպիսի վարքագիծը կանխելու նպատակով ՊՆ-ն անհրաժեշտ է համարել խստացնել նման միջոցներով վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը:

Ըստ այդմ` վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով՝ աշխատավարձի առավելագույնը քսանապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով:

Եթե վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, պատժվում է ազատազրկմամբ` 2–5 տարի ժամկետով:

 

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev