Հարավային Կորեան և ԱՄՆ-ն սկսել են «Ազատության վահան» համատեղ զորավարժությունները
Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն սկսել են «Ազատության վահան» (Freedom Shield) համատեղ հրամանատարավերահսկիչ զորավարժությունները, որոնք կուղեկցվեն լայնածավալ «Warrior Shield» դաշտային զորավարժություններով։ Այս մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը։
«Ազատության վահանի» հրամանատարաշտաբային զորավարժությունները հիմնված են համակարգչային սիմուլյացիայի վրա և մշակվում են ԿԺԴՀ-ի հարձակումը հետ մղելու սցենարներ՝ հաշվի առնելով նրա միջուկային հրթիռային սպառնալիքը։ «Ազատության վահանն» այս տարի կտևի 11 օր առանց ընդմիջման՝ մինչև մարտի 23-ը։
«Համատեղ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում և հիմնված են Կորեայի Հանրապետությանը Հյուսիսային Կորեայի հնարավոր ագրեսիայից պաշտպանելու օպերատիվ ծրագրերի վրա»,- ասվում է Կորեայի Հանրապետության շտաբների պետերի կոմիտեի հայտարարության մեջ։
Մարտի վերջին զորավարժություններին կարող է միանալ ամերիկյան «Nimitz» դասի միջուկային ավիակիրը։
Add new comment