Ռուբիո

Ռուբիոն հայտնել է, որ ՌԴ-Ուկրաինա բանակցություններին կմասնակցի ԱՄՆ-ի ներկայացուցիչներից մեկը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչներից որևէ մեկը կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ստամբուլում կայանալիք բանակցություններին։

Լրագրողների հետ նրա հարցուպատասխանը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Վաղը (խմբ.՝ մայիսի 16-ին) ես կհանդիպեմ (Թուրքիայի) արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ուկրաինական պատվիրակության հետ՝ բարձրաստիճան ուկրաինական պատվիրակության հետ, որը կլինի այստեղ։ Մեր թիմից ինչ-որ մեկը կմասնակցի Ռուսաստանի հետ բանակցություններին։ Նրանք այստեղ ավելի ցածր մակարդակի խումբ են ուղարկել», – լրագրողներին ասել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ բանակցություններին կմասնակցեն նաև Թուրքիայի ներկայացուցիչներ։

 

 

Add new comment