ԱՄՆ-ն 2024 թվականին զենք գնելու վրա ռեկորդային գումարներ կծախսի

ԱՄՆ-ն 2024 թվականին զենք գնելու վրա ռեկորդային գումարներ կծախսի

ԱՄՆ-ն 2024 թվականին զենք գնելու վրա ռեկորդային գումարներ կծախսի

ԱՄՆ-ն 2024 թվականին պատրաստվում է ռեկորդային գումար ծախսել զենքի գնման վրա։ Այս մասին ասված է բյուջեի նախագծում, որի մանրամասները հրապարակված են Պենտագոնի կայքում։

«Բյուջեով զենք գնելու համար հատկացվել է 170 միլիարդ դոլար, սա պատմության մեջ ամենամեծ գումարն է։ Այս ներդրումները միասին կապահովեն մարտունակ ուժեր բոլոր ոլորտներում»,- ասված է հաղորդագրությունում։

Պենտագոնի բյուջեի նախագծով նախատեսվում են ռեկորդային 145 միլիարդ դոլարի ներդրումներ զենքի հետազոտման, մշակման և փորձարկման համար: ԱՄՆ ռազմական գերատեսչությունը 30․6 միլիարդ դոլար է խնդրել զինամթերք գնելու համար։

Պահանջվող գումարը 5․8 մլրդ-ով ավելի է նախորդ տարվա հատկացումից։ Ընդհանուր բյուջեից զենք-զինամթերքի գնման համար նախատեսված գումարը բաշխվում է հետևյալ կերպ․ մարտավարական հրթիռներ՝ 17․3 մլրդ դոլար, ռազմավարական հրթիռներ՝ 7․3 մլրդ դոլար, զինամթերք՝ 5․6 մլրդ դոլար:

Բացի դրանից՝ 600 միլիոն դոլար կծախսվի տեխնոլոգիական զարգացման, իսկ ավելի քան 1 միլիարդ դոլար՝ ռազմական տեխնիկայի արտադրական բազան ապահովելու համար։

Նշվում է, որ նոր բյուջեն Պենտագոնին թույլ կտա ներդնել միջոցներ, որոնք կապահովեն Չինաստանի վրա կենտրոնացած ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև կվերացնեն «Ռուսաստանի կողմից բխող սուր սպառնալիքը»։

Add new comment