Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները
Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:
Երեկ Թեհրանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Ահմադիանն ասել է, որ Իրանի և Հայաստանի «ռազմավարական հարաբերությունները» և բոլոր ոլորտներում սերտ համագործակցությունը օգուտ կբերի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:
Add new comment