ՀԱՊԿ

ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրը

ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև խաղաղության վերաբերյալ միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։ Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

«Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ և ակնկալում ենք, որ դրա իրականացումը կհարթի խաղաղության և կայունության ճանապարհը Հարավային Կովկասում, որը ՀԱՊԿ պատասխանատվության ամենակարևոր ոլորտներից մեկն է»,- ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Add new comment