Թել Ավիվում կայացել է Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:  Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանդիպել է ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։  Հանդիպման ընթացքում Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջև խորը ռազմավարական դաշինքը և ընդգծել ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության կարևորությունը։   Իսրայելի պաշտպանության նախարարը շնորհ

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Թել Ավիվում կայացել է Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանդիպել է ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

Հանդիպման ընթացքում Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջև խորը ռազմավարական դաշինքը և ընդգծել ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության կարևորությունը։ 

Իսրայելի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Իսրայելի և Թուրքիայի միջև միջնորդական ջանքերի համար։

Add new comment