Submitted by H.Aslanyan on
Զինծառայող

Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար

Ներկայումս, ցավոք, նկատվում է՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: Այս մասին պետաիրավական հանձնաժողովի նիստին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի» հարցի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ 2023 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափել) և 462-րդ (վարժական հավաքից խուսափել) հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1,499 քրեական վարույթ, իսկ արդեն 2024 թվականի ընթացքում՝ ընդհանուր 1,779 քրեական վարույթ։

«Ընթացիկ տարվա հետ կապված վիճակագրություն դեռևս չունենք, ցավոք սրտի։ Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման և հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին։ Նախագծով առաջարկվում է խստացնել քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով և 462-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում 461-րդ հոդվածում պատժաչափը երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել երեքից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ»,- ասաց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ վարժական հավաքներից խուսափելու հոդվածում առաջարկվում է սանկցիայի տուգանք պատժատեսակի չափը ամսական եկամուտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը 20-ապատիկի չափով բառերը փոխարինել 15-ապատիկից 30-ապատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը երկու տարի ժամկետով փոխարինել մեկից երեք տարի ժամկետով բառերով։

«Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող են նպաստել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը։ Բացի այդ, նախագծի ընդունման դեպքում քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասը միջին ծանրությունից կդառնա ծանր հանցագործություն, ինչը հնարավորություն կտա իրավապահ մարմիններին պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ արված զորակոչից խուսափելու հանցակազմի հասարակ տեսակի դեպքում ևս գործադրել օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ և գաղտնի քննչական գործողություններ, ինչը ներկայումս հնարավոր չէ, քանի որ միջին ծանրության հանցակազմ է իրենց ներկայացնում»,- ասաց նա։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev